Զբոսանավը, որի վրա գտնվել են մոտ 700 ուղեւորներ, Ֆիլիպինների ափին բախվել է բեռնատար նավին, հաղորդում է AP-ն:
Գործակալության տվյալներով՝ այս պահին փրկարարական աշխատանքներ են տեղի ունենում: Արտակարգ միջադեպից որոշ ժամանակ անց զբոսանավը սկսել է սուզվել: Նավապետը բոլորին հրամայել է լքելը նավը: Միջադեպը տեղի է ունեցել ափի մոտ, հաղորդում է «Utro.ru»-ն:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է բախման հետեւանքով երկու զոհի եւ 600 անհայտ կորածների մասին:
NEWSru.com-ը, մեջբերելով Sky News-ին, հաղորդում է 5 մարդկանց մահվան մասին: Առկա տվյալներով, շատերը սուզվող նավում փակված են մնացել: Ականատեսների խոսքով, ջրում, դեպքի վայրին մոտ հատվածում իրենք տեսել են դիակներ: Ականատեսները հայտնել են նաեւ, որ զբոսանավում եղել են երեխաներ:





























