Կահիրեում ոստիկանները Ռամզեսի հրապարակում գրոհով վերցրել են Ալ-Ֆաթհ մզկիթը, որտեղ ապաստանել էին տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցները, իր թվիթերյան էջում հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Ներսում գտնվող մարդկանց դուրս են բերել, շատերին ձերբակալել են, հայտնում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Բի-Բի-Սի Նյուսին:

Ինչպես հաղորդում է ՆՏՎ հեռուսատաալիքը, ոստիկանությունը հարկադրված է եղել «Մահմեդական եղբայրների» ձերբակալված կողմնակիցներին պաշտպանել ամբոխի հարձակումներից, որը փորձում էր ոչնչացնել նրանց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդում էին, որ գիշերվա անհաջող հարձակումից եւ ձախողված բանակցություններից հետո, եգիպտացի ուժայինները դարձյալ անցել են մզկիթի հարձակմանը, որտեղ ապաստանել էկն Մուրսիի կողմնակիցները: Հայտնում էին, որ մզկիթում գտնվել է 400-ից մինչեւ 1000 մարդ, նաեւ նախօրեին սպանված իսլամիստների դիակներ:

Ոստիկանությունը գրավում է Կահիրեի մզկիթը