Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի Ալ Ֆաթհ մզկիթի գրավման գործողություն են սկսել, որտեղ գիշերը դիրքավորվել են «Մահմեդական եղբայրներ» շարժման կողմնակիցները։ Հաղորդվել է, որ հրապարակում կրակոցներ են։
Նախկին նախագահ Մուրսիի տասնյակ կողմնակիցներ հրաժարվում են լքել մզկիթը՝ վախենալով իրենց կյանքի համար։
Եգիպտական CBC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ալ Ֆաթհ մզկիթում մոտ 400 մարդ կա։ Այլ տվյալներով՝ այնտեղ կարող է մոտ հազար մարդ գտնվել։ Մզկիթում են գտնվում նաեւ ուրբաթ օրվա բախումների զոհերի դիակները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Rbc-ն հայտնոմ է, որ անցումային շրջանի կառավարությունը առաջարկել է օրենսդրական մակարդակով վերացնել «Մահմեդական եղբայրներին», որոնք պահանջում են պաշտոնում վերականգնել Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիին։
Եգիպտոսում ուրբաթօրյա բախումների զոհերի թիվը հասել է 173-ի, հայտնել են Եգիպտոսի կառավարության մամուլի ծառայությունից։ Նրանց տվյալով՝ 1330 մարդ վիրավոր է, գրում է BFM.RU-ն։
Հիշեցնենք, հաղորդվել էր, որ Ալ Ֆաթհ մզկիթի մոտ սպանվել է «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդի որդին։





























