Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1–4-ը կայցելի Սեուլ՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնի հրավերով։ Այս մասին կիրակի հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը, տեղեկացնում է Anadolu-ն։

Առաջնորդների և պատվիրակությունների պաշտոնական բանակցությունները նախատեսված են երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին։ Կողմերը կքննարկեն երկու երկրների ռազմավարական գործընկերության բոլոր ասպեկտները, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։

Ըստ Դուրանի, այցի ընթացքում նախատեսվում է նաև ստորագրել մի շարք փաստաթղթեր՝ ուղղված երկկողմ հարաբերությունների իրավական հիմքի ամրապնդմանը։