Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ծովային ականների վրա է պայթել, ընդ որում՝ հզոր պայթյունի հետևանքով դրանցից մեկը՝ գերլցանավը, բռնկվել է, հաղորդում է IRNA գործակալությունը։
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավերը նեղուցով անցնում էին «չարտոնված երթուղով»։ Նշվում է նաև, որ լցանավերի վրա անջատել էին ավտոմատ նույնականացման համակարգի (AIS) հաղորդիչները, որոնք արբանյակային և ռադիոազդանշանների միջոցով փոխանցում են նավի գտնվելու վայրը՝ փորձելով ամերիկյան զինվորականների աջակցությամբ աննկատ անցնել նեղուցով։ Սակայն պայթյուններից հետո դրանք կանգ են առել։
Հայտարարության մեջ չեն նշվում նավերի անունները, ինչպես նաև տեղեկություններ չեն հաղորդվում տուժածների կամ զոհերի մասին։




























