Ճապոնիայի հարավում սկսվել է Սակուրաձիմա հրաբխի ժայթքումը: Այն 5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել: Տեղի բնակիչների համար հայտարարվել է վտանգի «կարմիր» աստիճան: Բացի դրանից, ըստ օդերեւութաբանական կանխատեսումների, խառնարանի հարավարեւելյան կողմում գրանցվել են հրապլաստիկ հոսքեր ` մեկ կմ հեռավորությամբ:
Ճապոնիայի հարավում նահանգի վարչական կենտրոն Կագոսիման մոխրի պատճառով կիսախավարի մեջ է ընկղմվել: Տեղի բնակիչներն ստիպված են պաշտպանիչ դիմակներ կրել, հայտնում է NTDRussian-ը:
Սակուրաձիմա հրաբխի բարձրությունը կազմում է 1117մ: Հրաբուխը գործող է եւ ակտիվացել էր անցյալ ամիս: Նախորդ ուժեղ ժայթքումը տեղի էր ունեցել 2009թ., երբ 4 կմ մոխրի սյուն էր խոյացել` հարակից բնակավայրերը ծածկելով հաստ շերտով:
Դեռ 100 տարի առաջ Սակուրաձիման առանձին կղզի էր: 1914թ. ժայթքած լավան հրաբուխը միացրել էր Օսումի թերակղզուն:











