ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքը երկրորդ շունն է ձեռք բերել: Սպիտակ տունը հաղորդում է, որ շանը Վաշինգթոն են տեղափոխել Միչիգանից:

Մինչ այդ Սպիտակ տանը բնակվում էր Բո անունով որձ շունը, որին այժմ ընկերակցելու է Սաննին: Շուն պահելու նախընտրական խոստում Օբաման 2008-ին տվել էր իր աղջիկներին՝ Մալիին եւ Սաշային: