Ուկրաինայի Խմելնիցկի շրջանի Պորոխնյա գյուղից ոչ հեռու տեղի ունեցած վթարի արդյունքում օգոստոսի 20-ին զոհվել է 20 մարդ:

Բախվել են Volkswage միկրոավտոբուսն ու «ՄԱԶ» բեռնատարը: Զոհվեկլ են միկրոավտոբուսի 9 ուղեւորներ: Բեռնատարի վարորդը վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել:

Ոստիկանության տվյալներով՝ բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ դուրս է եկել հանդիպակաց գիծ ու բախվել միկրոավտոբուսին: Այս մասին հաղորդում է «Գլավրեդը»:

Ինչպես հաղորդում է «Սեգոդյնան», ամենայն հավանականությամբ, բեռնատարի վարորդը ընթացքում քնել է եւ չի կարողացել կառավարել մեքենան: