Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Դախաուի նացիստական նախկին համակենտրոնացման ճամբար, որը Մյունխենից ոչ հեռու է տեղակայված։ Կանցլերը ճամբար այցելել է դրա նախկին գերիներից մեկի՝ 93-այա Մաքս Մանհայմերի հրավերով։

Նա հանդիպել է ողջ մնացած գերիների հետ, այնուհետեւ ծաղկեպսակներ է դրել եւ այցելել տեղի թանգարան։

ԳԴՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ Դախաուում զոհվածների մասին հիշողությունն իրեն մեծ վշտի եւ ամոթի զգացումով է համակում, գրում է Deutsche Welle-ն։

Մերկելը ԳԴՀ պատմության մեջ առաջին կանցլերն է, որն այցելել է Դախաու։ Քննադատները նրան մեղադրում են ընտրությունների նախաշեմին միավորներ հավաքելու ցանկության մեջ։

 Բունդսթագում կանաչների կուսակցության առաջնորդ Ռենատ Կյունաստը Կանցլերի Դախաու այցը «աճաշակ քայլ» է անվանել՝ հիշեցնելով, որ նախկին համակենտրոնացման ճամբար այցելելուց հետո Մերկելը հանդես կգա նախընտրական ճառով, հայտնում է rbc-ն։

Դախաուն բացվել էր 1933թ.։  Համակենտրոնացման ճամբարի գոյության 12 տարիներին դրա գերիներ են եղել մոտ 200 հազար մարդ, որոնցից 30 հազարն ընդմիշտ մնացել են այնտեղ։ Համակենտրոնացման ճամբարի տեղում հուշահամալիր է կառուցվել։