Խաբարովսկի իշխանությունները հայտարարել են, որ բնակչության տարհանումը կսկսվի այն ժամանակ, երբ Ամուրի ջրի բարձրությունը կհասնի 780սմ-ի: Ներկայումս ջուրը 688 սմ-ի մակարդակում է: Մի քանի օրվա ընթացքում գետի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում ներկայումս ջրի տակ է 481 բնակելի տուն եւ ավելի քան 4 հազար ամառանոց: Մինչեւ օգոստոսի 28-ը Ամուրի ջրի մակարդակը կհասնի 780 սմ-ի, կանխատեսում է ԱԻՆ-ը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ներկայումս տարհանում են Կրասնայա Ռեչկա եւ Ուսսուրիյսկի բնակավայրերի բնակիչներին: Այնտեղ ջրի մակարդակն արդեն հասնում է 715 սմ-ի:
Հեռավոր Արեւելքում ջրհեղեղի հետեւանքները վերացնելու աշխատանքներին մասնակցում է 30 հազար մարդ եւ 5 հազար միավոր տեխնիկա: Աղետն արդեն պատճառել է 3 մլրդ ռուբլու վնաս:











