Մահացու վթար Բրազիլիայում. վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ արագության տակ վրաերթի  ենթարկել երեք հետիոտնի:

Կամպուս դուս Գոյտակազիսի բենզալցակայանում անկառավարելի մեքենան բախվել է մի խումբ հետիոտների: Ստացված վնասվածքներից 11-ամյա տղան տեղում մահացել է, իսկ մյուս երկու տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Վարորդը ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանական բաժին` ցուցմունք տալու համար: Հարուցվել է քրեական գործ: Քննության շահերից ելնելով` վթարի մեղավորի անունը չի հրապարակվում, հայտնում է ՆՏՎ-ն: