Եկատերինբուրգի №23 հիվանդանոցի բժիշկները փրկել են մի տղամարդու, որի գլուխը գրեթե կտրվել էր: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ: Խոսելուց հետո տղամարդը կարողացել է պատմել, որ ինքը սաստիկ հարբել է ծննդյան 38-ամյակը նշելիս: Թե ինչ է կատարվել հետո, չի հիշում:
Տղամարդն արթնացել է վերակենդանացման բաժանմունքում՝ կարված գլխով: Բժիշկներն ասում են, որ հիվանդին ընդունել են ծայրահեղ ծանր վիճակում: «Վտանգ կար, որ նա կմահանա ուժեղ արնահոսությունից: Իհարկե, ավելի պարզ ասած, նրա գլուխը պարզապես պոկված էր: Եթե դանակը մեկ մմ այն կողմ դիպչեր եւ կտրեր քներակը, մենք անզոր կլինեինք», - Life News-ին պատմել է դիմածնոտային բաժանմունքի վարիչ Կոնստանտին Լվովը:
Ոստիկանությունը քննում է միջադեպը: Այժմ կասկածի տակ են զոքանչը եւ աները, որոնք տանն են եղել տաղամարդու հարբելու ընթացքում, ինչպես նաեւ չարագործները, որոնք նրան կարող էին դանակահարել փողոցում:











