Ամերիկացիների սիրելի Գուս անունով սպիտակ արջը, որն ապրում էր Նյու Յորքի Կենտրոնական կենդանաբանական այգում, սատկել է 27 տարեկան հասակում: Անասնաբույժները քնեցրել են կենդանուն, քանի որ վերջինիս մոտ հայտնաբերվել էր վահանագեղձի ուռուցք:
Գուսը ծնվել էր 1985թ.` Օհայո նահանգի Տոլեդո քաղաքի կենդանաբանական այգում, իսկ 1988թ. «տեղափոխվել էր» Նյու Յորք: Նա հասարակության սերը վայելում էր այն բանի շնորհիվ, որ կարող էր ժամերով լողալ լողավազանում, երեխաները եւ մեծերը երկար ժամանակ դիտում էին, թե ինչպես էր նա նորից ու նորից ստորջրյա սալտո կատարում, հայտնում է vesti.ru-ն:
Գուսի ընկերուհի արջ Իդան սատկել էր 2011թ. հունիսին` լյարդի հիվանդության պատճառով, 25 տարեկանում: Դրանից հետո Գուսը ձանձրանում էր: Ըստ մասնագետների` սպիտակ արջերի կյանքի միջին տեւողությունը անազատ պայմաններում մոտավորապես 20 տարի է:











