Իր դժգոհ տեսքի համար համաշխարհային համբավ ձեռք բերած կատուն՝ Գնդապետ Մյաու անունով, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ ընտանի կատուներից ամենաերկար բուրդն ունենալու համար: Նրա մազերի միջին երկարությունը 23 սանտիմետր է: Կենդանու մազերը չափել են 3 անասնաբույժեր: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Mail Online-ը:
Գնդապետ Մյաուի տերը պատմել է, որ կենդանու մազերն այնքան երկար են, որ ամբողջ տունը դրանցով է ծածկված: Նրան սանրում են շաբաթը 3 անգամ:











