Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` սեպտեմբերի 2-ին, ժամանել է Երեւանի պետական համալսարան, որտեղ առավոտվանից սկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման:
NEWS.am-ի թղթակիցը ԵՊՀ-ից հաղորդում է, որ Էդվարդ Նալբանդյանն անցել է բողոքի ակցիա անող ուսանողների կողքով եւ մտել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Արդեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ուսանողներին ինչու արհամարհեցիք, ԱԳ նախարարն ասել է. «Եթե արհամարհում եմ, ինչո՞ւ պետք է գամ հանդիպեմ ուսանողների հետ»:
Դիտարկմանը, թե այստեղ ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքի ակցիա անող ուսանողներն էին, Էդվարդ Նալբանդյանը նկատել է. «Դուք կարծում եք Արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է այդպիսի հարցերո՞վ»: Այլ հարցերի ԱԳ նախարարը չի պատասխանել:
ԵՊՀ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եկել է հանդիպելու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ:
Մանրամասները` տեսանյութում:











