Իսպանական մամուլում հայտնվել է Գալիսիայում վթարված գնացքի մեքենավարի եւ Renfe երկաթուղային ընկերության կարգավարի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը կայացել է վթարից անմիջապես հետո, տեղադրվել է El Pais թերթի կայքում:
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիսկո Խոսե Գարսոնը խոստովանում է, որ վտանգավոր տեղանքով ընթացել է 190 կմ/ժ արագությամբ՝ թույլատրելի 80-ի փոխարեն:
Բացի այդ, մեքենավարը նշում է, որ ավելի վաղ տեղեկացրել էր ոլորանի վտանգավորության մասին՝ այն անվանելով պարզապես «անմարդկային»: Տղամարդը նաեւ ցավում է տուժածների համար. «խեղճ ուղեւորներ» եւ «հուսով եմ՝ ոչ ոք չի մահացել», հայտնում է TOP News-ը:
Հիշեցնենք, 2013թ. հուլիսի 24-ին ահավոր ողբերգություն էր տեղի ունեցել Սանտյագո դը Կոմպոստելա քաղաքում:
Մեծ արագությամբ ընթացող գնացքը ոլորանն անցնելիս դուրս էր եկել ռելսերից եւ բախվել բետոնե պատին: 79 մարդ մահացել, 130-ից ավելին տուժել էին:
Իսպանիայում գնացքի վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 80-ի
Դատարանը մեքենավար Գարսոնին մասնագիտական անփութության մեղադրանք է առաջադրել: Գարսոնը բանտում չէ, սակայն գտնվում է դատարանի հսկողության տակ:
Իսպանիայի իշխանությունները գործ են հարուցել վթարի ենթարկված գնացքի մեքենավարի դեմ











