Մեծ Բրիտանիայում մարդ-դելֆին է ապրում, նրա անունը Ռոս Քիթոն է: 30-ամյա մարզիկը երկրում հրթիռային տուփի միակ սեփականատերն է, որի արժեքը 15 հազար ֆունտ է: Այն թույլ է տալիս նրան դելֆինի նման թռչել ջրի մեջ:
Հատուկ ջրակայուն FlyBoard հրթիռային կոստյումը թույլ է տալիս նրան ջրից 9 մետր վեր ցատկել: Երբ Ռոս Քիթոնը փորձարկում է իր «հագուստը», նա հիշեցնում է եւ դելֆինի, եւ կոմիքսների սուպեր-հերոսի, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Դորսեթ կոմսության Փուլ քաղաքի բնակիչը Aquatic Jetpack ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է «Ֆլայ-բորդինգի» համար հագուստների մշակմամբ եւ վաճառքով:











