Շուտով ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին՝ արդեն նոր համազգեստով:
Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նոր ոստիկանի ձեւավորման ընթացքը ենթադրում է ոչ միայն բովանդակային վերափոխումներ, այլեւ ոստիկանի վարվելակերպի, պահվածքի, արտաքին տեսքի, այդ թվում՝ համազգեստի փոփոխություն:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել է ոստիկանության ծառայողների նոր համազգեստի նմուշներին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն է արել` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլեւ ծառայողին եւ ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը: Հանձնարարականներ են տրվել գործի պատասխանատուներին` հնարավորինս կարճ ժամկետում կատարել նշված փոփոխությունները եւ կատարելագործված նմուշները ներկայացնել կառավարության հաստատմանը: Շուտով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին` արդեն նոր համազգեստով:























