Google-ը նոր Doodle է թողարկել՝ կապված Նեստերովի կողմից «մեռած ծխնիի» կատարման 100-ամյակի հետ:
Ավիացիայում «մեռած ծխնին» բարձրագույն պիլոտաժային հնարք է: Այն «մեռած» է կոչվում, քանի որ երկար ժամանակ հաշվարկված է եղել միայն տեսականորեն եւ պրակտիկորեն չի իրականացվել:
Հնարքն իրականացնելու առաջին փորձերը կատարվել են օդուժի զարգացման թերեւս ամենասկզբից, երբ սարքերը դեռեւս կատարյալ չէին եւ ծանրաբեռնվածությանը չէին դիմանում, իսկ օդաչուները հիմնականում զոհվում էին:
Առաջին անգամ հնարքը հաջողությամբ իրականացվել է 1913թ օգոստոսի 27-ին Կիեւում, «Նյուպեր-4» ինքնաթիռով: Սակայն բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆանսիայում, համարվում է, որ այդ հնարքն առաջին անգամ իրականացրել ֆրանսիացի օդաչու Ադոլֆ Պեգուն 1913թ սեպտեմբերի 6-ին:











