Ռուս իրավապահները բոլոր հիմքերն ունեն ենթադրելու, որ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի օրենքով գող Ռաֆո Գյանջինսկին հանցակից է Դեդ Հասանի սպանությանը:

Նրան ձերբակալել են այն պահին, երբ հանդիպում էր մի շարք «հեղինակությունների» հետ՝ մեծամասամբ ադրբեջանցի:

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի օրենքով գող Ռաֆո Գյանջինսկիին

Ներկայումս Գյանջինսկին ՔԿՀ-ում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյանջինսկին կարող էր մասնակցել 2012թ ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Իլգար Ջաբրաիլովի սպանությանը: Նրան կասկածում են նաեւ այս տարվա հունվարին տեղի ունեցած Դեդ Հասանի սպանությանը հանցակից լինելու մեջ:

Մոսկվայում ձերբակալված օրենքով գողը մասնակցել է Դեդ Հասանի սպանությանը

ՌԴ ՆԳՆ տվյալներով Գյանջինսկին «օրենքով» գող Ռովշան Լյանքորանսկիի խմբավորման քիլլերներից է: Լյանքորանսկին համարվում է Ուսոյանի գլխավոր հակառակորդներից մեկը: