Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի օրենքով գող Ռաֆո Գյանջինսկիին կասկածում են Դեդ Հասանի սպանության մեջ: Նրան կասկածում են նաեւ «հեղինակություն» Իլգար Ջաբրաիլովի սպանության մեջ: Վերջինս Ուսոյանի կլանի անդամ է համարվում:

Ինչպես «Ռոսբալթին» պատմել է իրավապահների աղբյուրը, առաջիկայում նրան կհարցաքննեն Մոսկվայում մի շարք աղմուկ հանած սպանությունների գործերի շրջանակներում:

ՌԴ ՆԳՆ տվյալներով Գյանջինսկին «օրենքով» գող Ռովշան Լյանքորանսկիի խմբավորման քիլլերներից է: Լյանքորանսկին համարվում է Ուսոյանի գլխավոր հակառակորդներից մեկը:

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի օրենքով գող Ռաֆո Գյանջինսկիին