Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր վարորդների ինքնությունը։