Նոյեմբերի 1-ի գիշերը Ռոսստատի պաշտոնական կայքը կիբեռհարձակման է ենթարկվել։ Հաքերները գերատեսչության կայքի էջերում բելառուսերեն հաղորդագրություններ են տեղադրել, այդ թվում՝ «Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից» արտահայտությունը, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Պարբերականի տեղեկություններով, հաղորդագրությունները հայտնվել են ինչպես կայքի դաշնային բաժնում, այնպես էլ վիճակագրական ծառայության տարածքային վարչությունների էջերում։ Առավոտյան կայքը վերսկսել է աշխատանքը։ Ռոսստատը չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Կոտրված էջերում տեղադրվել են նաև «Կիբեռպարտիզաններ BY» և Silent Crow հաքերային խմբավորումների տարբերանշանները։ Երկու կազմակերպություններն էլ Ռուսաստանում ճանաչված են ծայրահեղական և արգելված են։

2025 թվականի հուլիսին այս խմբավորումները ստանձնել էին «Աէրոֆլոտի» տեղեկատվական համակարգերը կոտրելու պատասխանատվությունը, ինչը հանգեցրել էր ավիաընկերության աշխատանքի լայնածավալ խափանման։