Նովգորոդի մոտ գտնվող նյարդահոգեբուժական ինտերնատի հրդեհի հետեւանքով բոլոր 37 անհետ կորած համարվողները զոհվել են, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն, երեք մարդ վնասվածք է ստացել:

Մարմինները գտել են փրկարարները, «Ինտերֆաքսին» հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:

Իսկ «ՌԻԱ Նովոստիին» դեպքի վայրի օպերատիվ շտաբից հայտնել են, որ 12 զոհվածների մարմին են գտել, այդ թվում՝ 46-ամյա սանիտարուհունը, որը հիվանդներին էր փրկում:

 Հրդեհի պահին բաժանմունքում 59 մարդ է եղել, ներառյալ բուժանձնակազմը: Նրանցից 23-ին հաջողվել է փրկվել:

Ականատեսների ցուցմունքներից հետո առավել հավանական է համարվում «հիվանդներից մեկի կողմից կրակի հետ անզգույշ վարվելը», նշված է հաղորդագրությունում: Փրկվածներից մեկը լրագրողներին պատմել է, որ հարեւան պալատի հիվանդը «ծխում էր, ավելին, քանիցս կրկնել է, որ բուժանձնակազմին «ուրախ կյանք» կպարգեւի»:

Հիշեցնենք, հրդեհը սկսվել էր Մոսկվայի ժամանակով 02:52-ին` Լուկա գյուղի մեկհարկանի շենքում`«Օսկոչի» հոգեբուժարանի տղամարդկանց բաժանմունքում: 

Նովգորոդի մոտ հոգեբուժարան է այրվել. 37 մարդու ճակատագիր անհայտ է