Նովգորոդի մարզի Մալայա Վիշերա մարզկենտրոնի «Օսկոչի» հոգեբուժարանում հրդեհ է բռնկվել, զոհվել է 14 մարդ:
Հրդեհը սկսվել է Մոսկվայի ժամանակով 02:52-ին` Լուկա գյուղի մեկհարկանի շենքում`«Օսկոչի» հոգեբուժարանի տղամարդկանց բաժանմունքում: Հոգեբուժարանի ընդհանուր մակերեսը կազմում է 670 քմ, տեղի է ունեցել տանիքի մասնակի փլուզում:
Հոգեբուժարանում 60 մարդ է եղել, որոնցից 20-ը տարհանվել են հիմնարկի ղեկավարության ջանքերով: 37 մարդու ճակատագիր անհայտ է, հայտնում է vesti.ru-ն:
Ըստ նախնական տվյալների` հրդեհի մեղավորն իրեն ու իր անկողինը հրդեհած հիվանդն է եղել, «Ինտերֆաքսին» հայտնել են ՌՔԿ-ի մամուլի ծառայությունից:
Հրդեհի ժամանակ զոհվել է մարդկանց փրկող մի սանիտարուհի: Զոհերի մարմիններն են փնտրում: Ըստ մարզային շտապօգնության` տեղի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել ազդրի վնասվածքով մի տուժած:





























