Սանկտ Պետերբուրգի Լոմոնոսովի փողոցում կովկասցիները կրակոցներ են կազմակերպել: Fontanka.ru-ի տվյալով՝ դեպքը կատարվել է Գոստիննի դվորի դիմացի ակումբի մոտ: Տեսագրությունը շուտով հայտնվել է ցանցում:
Այն տեղադրողը պնդում է, որ կրակողները «կովկասյան արտաքին» ունեին: Նրանց մոտ ոչ թե մարտական, այլ տրավմատիկ զենք է եղել: Երկու պատահական անցորդ վիրավորվել են: «Ինտերֆաքսը», սակայն, հայտնում է, որ հիվանդանոց է տեղափոխվել միայն մեկ մարդ՝ ոտքի վնասվածքով:
Դեպքով հետաքրքրվել են իրավապահները: «ՌԻԱ Նովոստին» ՆԳՆ ԳՎ-ն վկայակոչելով հայտնում է, որ գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել քաղաքի կենտրոնում կրակոցների մասին: Մասնավորապես, վարորդներից մեկը տեղեկացրել էր, որ կոտրվել են իր մեքենայի ապակիները:
Կարճ տեսագրությունում երեւում է, որ փողոցով երիտասարդներ են վազում եւ առնվազն 10 կրակոց է լսվում:











