Իրավիճակը Սոչիում, որտեղ անձրեւների պատճառով հեղեվել էին տները, կարգավորվել է, հաղորդել է Ռուսաստանի ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Ռոսսիուսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ջրի բարձր մակարդակի պատճառով Լոոյից տարհանել էին քառասուն մարդու, սակայն նրանք արդեն իրենց տներն են վերադարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մի շարք ռուսական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Սոչիում արտակարգ իրավիճակի ռեժիմ է ընդունվել: Հայաբնակ Լոո բնակավայրում հորդառատ անձրեւը հեղեղել էր մի քանի փողոցներ եւ ավելի քան հիսուն տներ: Հորդառատ անձրեւները հեղեղել են նաեւ Ադլերը:
Եղանակային վատ պայմանների պատճառով Սոչիի օդանավակայանում ավելի քան 800 ուղեւորների չվերթեր հետաձգվել են:
Սոչիի օդանավակայանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 800 ուղեւորներ սպասում են թռիչքի











