Չեբարկուլ լճի հատակից հաջողվել է հանել չելյաբինսկյան երկնաքարի առաջին կտորը: Life News պորտալը տեսանյութ է տեղադրել, որտեղ ջրսուզակները հանում են երկնաքարը: Կադրերում երեւում է, թե ինչպես գիտնականները զննում են նոր հանված կտորը եւ նրանցից մեկը տնկում է բութ մատը:

Հիշեցնենք, որ երկնաքարի կտորը լճի հատակից հանել են սեպտեմբերի 24-ին:

Չեբարկուլ լճի հատակից դուրս է բերվել երկնաքարի առաջին նմուշը

Այդ պահին գիտնականները սպասել են փետրվարից: Արշավախմբի անդամների խոսքով՝ երկնաքարի կտորը (մոտ բռունցքի չափ) մագիսական հատկություններ ունի:

Մասնագետները ենթադրում են, որ լճի տատակում երկնաքարի եւս մի կտոր կա՝ մոտ կես տոննա քաշով: Այն գտնվում է 13 մետր խորության վրա: Նախատեսվում է, որ երկնաքարի դուրս բերումը կավարտվի սեպտեմբերի  վեջին: