Սեպտեմբերի 30-ին Բայկոնուրից տիեզերք է ուղարկվել «Պրոտոն-Մ» հրթիռակիրը` առանձնացող «Բրիզ-Մ» եւ լյուքսեմբուրգյան Astra-2Е տիեզերական սարքով:
«Բրիզ-Մ»-ը եւ Astra-2Е-ն արդեն անջատվել են «Պրոտոն-Մ» հրթիռակրի երրորդ աստիճանից: Տիեզերական Astra-2Е սարքի հետագա դուրսբերումը տիեզերք կիրականացվի «Բրիզ-Մ»-ի միացված հինգ շարժիչային համակարգի օգնությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Պրոտոն Մ» հրթիռակիրը «Գլոնասս Մ» նավիգացիոն երեք արբանյակներով մեկնարկել էր Բայկոնուրիկայանից: Մեկնարկը հեռարձակվել էր «Ռոսիա 24»-ի եւ Ռոսկոսմոսի կայքի եթերում: Թռիչքի տասներորդ վայրկյանին հրթիռը հանկարծակի փոխել էր ուղղությունը, բռնկվել, ընկել տիեզերակայանի տարածքում եւ պայթել: Վթարային հանձնաժողովը եզրակացրել էր, որ կատարվածի պատճառ էր դարձել անկյունային սենսորների սխալ տեղադրումը:
Երեք արբանյակներով ռուսական հրթիռը պայթել է արձակվելուց հետո











