Երգչուհի Ջուսը կողմ է, որ մարդիկ կենդանիներ որդեգրեն, ոչ թե գնեն, բայց ինքը չի որդեգրում:
«Մամաս չի թողնում: Մեր մոտ ինչ որ լամինատ է, մամաս չի թողնում ոչ շուն, ոչ կատու պահեմ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց երգչուհի Ջուսը, որը եկել էր մասնակցելու Հյուսիսային պողոտայում կենդանիների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Հոկտեմբերի 6-ին Dingo Team կենդանասեր կամավորների կազմակերպությունը կազմակերպել էին մի շարք միջոցառումներ, այդ թվում` կենտրոնական փողոցներով երթ, մանկապատանեկան համերգ և անտուն կենդանիների որդեգրման ակցիա:
Հյուսիսային պողոտայի սկզբնամասից սկսվեց երթը, որին միացել էին Dingo Team-ի կամավորները, քաղաքացիներ իրենց շներով, շան և նապաստակի կերպարներով կամավորներ:
Թեեւ նախապես հայտարարվել էր, որ որդեգրումն անցկացվելու է հայտնիների մասնակցությամբ, բայց հրավերքին արձագանքել էր միայն երգչուհի Ջուսը:
Որդեգրվեց ընդամենը երեք շուն, որոնց կամավորները գտել էին փողոցում, բուժել ու խնամել:











