«Մեր նախագահը  շատ ճիշտ արեց, որ միացավ Մաքսային միությանը: Առանց Ռուսաստանի  մենք ո՞վ ենք»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին Էջմիածնում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու որոշումը:

«Մենք կախվածության մեջ ենք Ռուսաստանից եւ  սաղ կյանքներս պետք է մնանք Ռուսաստանի կազմի մեջ եւ միասին ապրեք: Եթե մի րոպե ձեռները քաշեն մեզանից  կորած ենք: Բնական է՝ մենք պետք է Ռուսաստանի ճանապարհը բռնենք»,- նշել է հանրապետական պատգամավորը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում աղանդներին եւ գեյերին, Սեդրակյանն ասաց. «Ես չեմ ընդունում, դա մեզանից հազարավոր  կիլոմետրերով թող հեռու գնա: Դա մեր ոճի մեջ չի մտնում: Մարդիկ կլինեն, որ իրենց համար հաճելի, լավ կլինի, բայց չեմ կարծում, որ նորմալ մարդը դա կարող է նորմալ ընդունել»: