Սեպտեմբերի 8-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով դատական նիստի ժամանակ 6 ամբաստանյալներից երեքը ցանկացան ցուցմունք տալ եւ նոր մանրամասներ պատմել:
Առաջինը խոստովանական հայտարարությամբ հանդես եկավ մեղադրյալ Նորայր Հայրապետյանը՝ ասելով, որ Վահե Ավետյանին հարվածել է միայն ինքը։
« Իմ դիմաց ա դուրս եկել Վահեն, հայհոյել ա ինձ, ես էլ խփել եմ ասելով՝ է՞ս էիր ուզում այ տղա։ Չգիտեի, որ տենց վնասվածք ա ստացել, թե չէ կտանեի հիվանդանոց։ Կարող ա ուժեղ եմ խփել, գլուխը կպել ա մի տեղ։ Իմ խոսքերին չէր պատասխանում, ցավից ձեներ էր հանում»,- պատմեց Նորայր Հայրապետյանը:
Հարցին, թե ինչու այսօր որոշեց խոսել այդ մասին, մեղադրյալը պատասխանեց, որ իր խիղճը տանջում է եւ չի ցանկանում, որ անմեղ տղաներ դատվեն: Իր հայտարարությունից հետո ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել Ավետյանների փաստաբան Տիգրան Եգորյանի հարցերին: Չնայած դրան, Տիգրան Եգորյանը շարունակում էր հնչեցնել իր անպատասխան հարցերը։
Դրան հաջորդեց մյուս ամբաստանյալի՝ Գարիկ Մարգարյանի ցուցմունքը. ամբողջ դատաքննության ընթացքում նա հրաժարվել էր ցուցմունք տալ: Գարիկը պատմեց, որ ինքն է հարվածներ հասցրել գործով տուժող Արտակ Բայադյանին: Նրանց կռիվը տեւել է 20-30 վայրկյան եւ տարածքում մենակ են եղել: «Կողքից, որ հայհոյանքներ լսեցինք, իմ ու Արտակի խոսակցությունը թեժացավ, հայհոյանքներ ինձ տվեց: Կռիվ սկսվեց իմ ու իր մեջ: Ես եմ իրեն ծեծի ենթարկել»,- ասաց նա։
Մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին, թե քանի անգամ է հարվածել, Գարիկը պատասխանեց. «Դե կռիվ ա՝ խփում ես, հիմա չեմ հիշում՝ քանի անգամ, կոնկրետ որ տեղին. սաղ մարմնին էլ խփել եմ»: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը նույնպես հրաժարվեց պատասխանել փաստաբանի հարցերին:
Գարիկ Մարգարյանի հարցաքննությունից հետո ցուցմունք տալու ցանկություն հայտնեց մյուս ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը: Նա եւս դատաքննության ընթացքում հրաժարվել էր ցուցմունքներ տալ: Արթուրը պատմեց, որ տեսել է՝ ինչպես է Նորայր Հայրապետյանը մեկ անգամ հարվածել Գարիկ Սողոմոնյանին, ինքն էլ խառնվել է վեճին եւ հանգստանալու կոչ արել:
«Սկսեց հայհոյել, հարձակվեց իմ վրա: Խփեց, դե ես էլ սկսեցի խփել իրեն ու կռիվ սկսվեց: Չեմ կարա ասեմ՝ ինչքան եմ խփել, քանի հատ եմ խփել, բայց ինքն էլ ինձ ա խփել, քանի որ ես վնասվածքներ եմ ստացել»,- պատմեց Գարիկ Մարգարյանը: Դատականը նիստը կշարունակվի հոկտեմբերի 11-ին:
Պաշտպանական կողմի կարծիքով՝ անակնկալ խոստովանությունների իրական նպատակը դատական գործընթացն արագացնելն է, որպեսզի մինչեւ համաներման վերջնաժամկետ սահմանված դեկտեմբերի 25-ը վճիռ կայացվի եւ ամբաստանյալները կարողանան օգտվել համաներումից։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2012-ի հունիսի 17-ին., 23:00-ի սահմաններում հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու:
Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:

- See more at: http://news.am/arm/news/174946.html#sthash.WnkOSk1y.dpuf