Վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 9-ին Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս ակտիվիստների գործով դատական նիստի ժամանակ քաշքշուկ է սկսվել Տիգրան Առաքելյանի եւ դատական կատարածուի միջեւ, այն բանից հետո երբ դատավոր Եվա Դարբինյանը մերժել է Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, քանի որ, նրա խոսքով, համաներման օրենքը կիրառելու դեպքում որեւէ հիմք չկա Տիգրանին կալանքի տակ պահելու համար։ Դատավորը մերժել է՝ պատճառաբանելով, որ պաշտպանը կարող է նման միջնորդություն ներկայացնել միայն դատական վիճաբանությունների փուլում։ Տիգրան Առաքելյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռգոռալ, որ ինքը «պաշտոնապես հրաժարվում է համաներումից» ու չի հասկանում, թե ինչու պետք է եւս երկու ամիս մնա կալանքի տակ (ֆոտոռեպորտաժ)։
Դատական կատարածուներն առանց բացատրություն տալու Տիգրան Առաքելյանին հեռացրել են դահլիճից, ինչից հետո դահլիճում աղմուկ է բարձրացել։ Հավաքվածները գոռում են «ամոթ, ծախվածներ»։ Դատական նիստն անորոշ ժամանակով ընդհատվել է։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











