Ավստրալացի ջրասուզակ Գրեգ Պիկերինգը վերջին տասը տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ է հարձակման ենթարկվում շնաձկան կողմից: Ինչպես տեղական լրատվամիջոցներն են հաղորդում, նման բան շատ հազվադեպ է պատահում: Նրան հասցրել են Պերտի հիվանդանոց՝ շտապ վիրահատելու: Նրա վիճակը բժիշկները գնահատում են որպես ծայրահեղ ծանր, սակայն կայուն:
Մինչ այդ Արեւմտյան Ավստրալիա նահանգի ձկնորսության դեպարտամենտը հրաման է տվել բռնել եւ սպանել շնաձկանը:
Մեծ սպիտակ շնաձուկը հարձակվել է 55-ամյա Պիկերինգի վրա, երբ նա սուզվել է Արեւմտյան Ավստրալիայի ափամերձ շրջանում: «Երբ շնաձուկը հարձակվում է, դա նման է ոսկորին հարվածելուն: Ես զգում էի՝ ինչպես էին նրա ատամները խրվում ոսկորիս մեջ»,-պատմել է սուզակը:
Գրեգը եւս զարմացած է, որ իր հետ նման բան տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ:
Կետային շնաձուկը նրա վրա հարձակվել էր ինը տարի առաջ:











