Հոկտեմբերի 9-ին «Փակ շուկայի» սուպերմարկետի բացման առթիվ քաղաքացիներին «ձրի հաց» բաժանելու պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությունը հակասական արձագանք է գտել գնորդների շրջանում։ Չնայած «ձրի հացից» չեն հրաժարվել, բայց գնորդներից մի քանիսը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքել են, թե «մարդկանց մուրացկանի տեղ են դնում»։
Գետնանցումի վաճառողուհիներից մեկը՝ տիկին Կարինեն, որին, իր խոսքով, տեղ են խոստացել «Փակ շուկայում», վիճում էր մի կնոջ հետ՝ պնդելով, թե «շուկան թանգարանային նմուշ է դարձել ու ժողովուրդն առավոտ 5-ից հերթ է կանգնել անվճար հացի համար»։
«Ողորմություն են տալիս, որ սսկացնեն ժողովրդին», - հակադարձել է շուկայից նոր դուրս եկած կինը, որն իր խոսքով, շուկա էր մտել՝ փոփոխությունները տեսնելու։











