Կամբոջայում ջրհեղեղի զոհերի թիվը, վերջին տվյալներով հասել է 104-ի: Ավելի վաղ նշվել էր 83 զոհի մասին:

Ջրհեղեղի հետեւանքով տուժել է առնվազն 1,5 մլն մարդ: Ջրի տակ են մնացե երկրի 20 նահանգներ, ավերվել են հարյուրավոր շենքեր, վնասվել էլեկտրահաղորդման գծերը: Աղետի ենթարկված շրջանների բնակիչներին տարհանում են, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Zee News-ը:

Բացի այդ, ջրհեղեղը ոչնչացրել է 250 հազար հա բրնձի պլանտացիաներ եւ վնասել ավելի քան 100 կմ խոշոր ավտոմայրուղիներ: