Բրիտանական «British Airways» ավիաընկերությունը, լուրերի համաձայն, որոնում է YouTube-ում տեսանյութ տեղադրած երկու ուղեկցորդուհիներին, որտեղ նրանք մերկանում են մինչեւ ներքնազգեստն ու լողացնում միմյանց:

8 րոպե տեւողությամբ տեսանյութն արդեն ավելի քան 100 հազար օգտատեր է դիտել: Տեսագրությունում ուղեկցորդուհիներից մեկը ցնցուղը պահում է մյուսի վրա ու մերկացնում նրան, հաղորդում է «The Telegraph»-ը:

Ամենայն հավանականությամբ տեսագրությունն արվել է հյուրանոցում՝ թռիչքների միջեւ կանգառներից մեկի ժամանակ: Տեսանյութն արագորեն տարածվել է ավիաընկերության աշխատակիցների շրջանում:

«British Airways» ընկերության ներակայացուցչուհին հայտարարել է, որ իրենք տեղյակ են վիդեոյի մասին ու աղջիկների անձը պարզելու համար հետաքննություն են վարում: