Երեւանի Բաբաջանյան փողոցից հոկտեմբերի 7-ին ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա բնակչի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:
Նրա մոտ հայտնաբերվել է 3,8 գրամ ափիոնի տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: «Հայրս ինչ-որ փաթեթ տվեց, ասաց մարդ կգա, կփոխանցես իրեն»,-պատմեց երիտասարդը: Նրա մոտ հայտնաբերված նյութը կուղարկվի փորձաքննության: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Այժմ ձեռնարկվում են օպերատիվ, հետախուզական միջոցառումներ տղայի հորը՝ Արսեն Բարիկյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում











