Սիդնեյի սրճարաններից մեկի սեփականատերերը չեն կարողանում վշտից ուշքի գալ: Մի քանի օր առաջ չարագործները ներխուժել են սրճարան ու տարել են ամենաթանկը՝ Քեւին Բեյքոն խոզուկին ու Բրեդլի գառնուկին: Կենդանիների տերերը չեն կարողանում հասկանալ, թե ինչու են ինչ-որ մեկին պետք եկել իրենց սիրելիները, հաղորդում է Metro-ն:
Հանցագործությունը գրանցել էին նկարահանող տեսախցիկները, որոնք տեղադրված են սրճարանում: Դատելով կադրերից՝ գողերը երեքն են՝ երկու կին եւ մեկ տղամարդ: Զարմանալին այն է, որ նրանք փող չեն տարել, այլ միայն կենդանիներին: Անմխիթար տերերը Բեյքոնին ու Բրեդլիին գտնողին կպարգեւատրեն 5000 դոլարով, հաղորդում է Vesti.ru-ն:
Grounds Of Alexandria սրճարանի տերերը հանցանքի վայրից լուսանկարները տեղադրել են Facebook-ի իրենց էջում: Նրանց խոսքով՝ կենդանիներին գողացել են պահեստից, որը գտնվում է սրճարանի տարածքում: Նայելով Քեւին Բեյքոնին, կարելի է հասկանալ նրա տերերի վիշտը՝ խոզուկն իրականում շատ անուշն է:











