Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Ճապոնիայում. զոհվել է 10 մարդ:  Այրվել է Ֆուկուոկա նահագի հիվանդանոցներից մեկը: Զոհվածներից ութը հիվանդներ են, երկուսը` հիվանդանոցի աշխատակիցներ:

Կրակը բռնկվել էր  հիվանդանոցի առաջին հարկում, հետո տարածվել մյուս հարկերում:

Հրդեհի բռնկման պատճառները ճշտվում են: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները եւ հրշեջները:

«Կոմսոմոլսկայա պրավդան» վկայակոչելով Agence France-Presse-ը, հայտնում է, որ 2013թ. ամռանը այդ հիվանդանոցը հրդեհային անվտանգության ստուգում է անցել: