Հինգ ամերիկացիներ, որոնք զբաղվում են պարաշյուտով թռիչքներով, իրենց արկածների մասին հոլովակ են նկարահանել: Համարձակները թռել են կիրճի անդունդի վրայով ձգվող կամրջից եւ օդապարիկից:
Նկարահանումները Այդահո եւ Վայոմինգ նահանգներում են արվել: Հինգ համաձարակներ կամրջից ցատկում են պարաշյուտներով, որոնք բացվում են գրեթե գետնին հասնելու պահին: Թվում է, թե եւս մեկ վայրկյան, եւ նրանգ մահացու կջախջախվեն: Տեսանյութի հեղինակները նախազգուշացնում են. այդ հնարքները լուրջ պատրաստվածություն են պահանջում, հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով Huffington Post-ը:
Բեյսջամփինգը (պարաշյուտով թռիչքներ ցածր տեղերից, առավել հաճախ՝ գետնի վրա տեղակայված օբյեկտներից) վտանգավոր մարզատեսակ է, որը հաճախ անգամ պրոֆեսիոնալների կյանք է խլում:











