Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ոստիկանության տարբեր բաժիններ են բերվել ընդհանուր թվով 61 անձ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բերման ենթարկվածների մեջ  կային եւ տեղացիներ, եւ մարզերի բնակիչներ: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:

Ոստիկանությունն իրազեկում է, որ նրանց նկատմամբ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: