2012թ-ի փետրվարին Ոստիկանության Մարալիկի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց տնից գողացել են 350 հազար դրամ արժողության ոսկյա զարդեր, որը չի հաջողվել բացահայտել, սակայն 1.5 տարի հետո նույն ձեռագրով եւս մեկ գողություն է կատարվել, որն էլ իր հերթին 2 նման գողություններ բացահայտելու առիթ է հանդիսացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Առաջին ահազանգից հետո իրավապահները դեպքի վայրում նկատել են, որ անանց տեխնիկական միջոցների գործադրաման են գողությունը կատարել: Ինչից պարզ է դարձել, որ գողություն կատարողը տուժողի ազգականներից մեկն է: 1.5 տարի անց 2013թ-ի օգոստոսի 23-ին նույնությամբ մեկ, այլ դեպք է գրանցվել նախորդ տուժողի մոտիկ ազգականի տանը: Նրանց տանից էլ 1 միլիոն 100 հազար դրամ արժողության ոսկեղեն են գողացել:
Դեպքի վայրում պարզվել է, որ նորից առանց տեխնիկական միջոցների գործադրման: Այսինքն` նույն ձեռագիրն է: Ոստիկանության Անիի բաժին բերման է ենթարկվել նրանց ընդհանուր բարեկամներից մի կին եւ բավարար ապացույցների ճնշման տակ խոստովանել է, որ երկու գողություններն էլ կատարել է ինքը: Կասկածյալը 3 անչափահաս երեխաների մայր է:
Վերջինս առաջին գողությունը կատարել է ամուսնու հորեղբոր տանից: Ընդհանուր 4 տարբեր ընտանիքներից է գողություն կատարել:Նախաքննության ընթացքում հնարավոր է եղել առգրավվել գողացված զարդերի մի մասը:Իսկ մյուս մասը վաճառել է: Ավելին` կասկածյալը իրավապահների կողմից գործի բացահայտումից հետո փորձել է ինքնասպանության միջոցով զերծ մնալ խայտառակությունից եւ մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Իսկ ամուսինը հիասթափված կնոջ արարքից որոշել է բաժանվել, սակայն տուժող ազգականներն էլ իրենց հերթին համոզել են, որ այդ քայլին չդիմի եւ ընտանիքը չքայքայվի: Կասկածյալի արարքին իրավական գնահատական կտա քննությունը:











