«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության «ամենաակտիվ անդամը», որը մինչեւ հիմա ներկա է եղել խմբի «Փակ շուկայի» դեմ խմբի բոլոր ակցիաներին, «Մերսեդես G500» մակնիշի «HOV 555» համարանիշով սպիտակ մեքենա է։
«Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ ակցիաների առաջին օրվանից մեքենան հետեւում է իրենց ամբողջ երթուղու ընթացքում։
Ակտիվիստները չեն կասկածում, որ մեքենայով Սամվել Ալեքսանյանի մարդիկ են հետեւում իրենց։
Այսօր էլ՝ հոկտեմբերի 11-ին, NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ բողոքի երթի ամբողջ ընթացքում, մեքենան հետեւել է ակտիվիստներին։











