Երևանն ամենագեղեցիկ քաղաքն է աշխարհում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը երեք թոռների հետ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, եկել էր Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու տոնական միջառումներին:
«Բազմաթիվ քաղաքներում եմ եղել, բայց այսպիսի ջերմ, գեղեցիկ, մաքուր ու ծառերով լի քաղաք չեմ հանդիպել»,- ասաց նա:
Հատկանշական է, որ քաղաքում ծառերի առատության մասին ԱԺ նախագահը խոսում էր Հյուսիսային պողոտայում, որտեղ ծառ գոյություն չունի:
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ պատրաստվում է ամբողջ օրը մնալ քաղաքում, իսկ երեկոյան մասնակցել Հանրապետության Հրապարակի համերգին:













