Հոկտեմբերի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում մասնակցել է քաղաքի օրվա տոնակատարություններին: Նա ասել է, որ այս տարվա մեջ կան հստակ մշակված ծրագրեր՝ ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար:

Գյումրու Օղակաձև այգում վարչապետը ծանոթացել է քանդակագործության սիմպոզիումին ներկայացված քանդակագործների աշխատանքներին եւ հերթական անգամ կիթառ է նվագել՝ The Animals-ի House of the Rising Sun երգը՝ սուլելով երաժշտությունը։

Տեսանյութը՝ GALA TV-ի։