Ավտոմասեր գողանալու գործում հմտացած Գեւորգ Սարգսյանը եւ Արթուր Եղիազարյանը բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունը պարզել է, որ առաջինը Գեւորգ Սարգսյանն է մասնագիտացված եղել գողություններ կատարելու մեջ: Ավելին` երկու անգամ գողոնը իրացրել եւ անպատիժ է մնացել: Գործը զարգացնելու համար անգամ գործընկեր էլ է գտել: Արթուր Եղիազարյանը համաձայնել է օժանդակել նրան եւ միասին են շարունակել գողությունը: Հիմնականում գողություն են կատարել Արմավիրի մարզում, Էջմիածնում, Մասիսում եւ Երեւանում:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ իրացնելիս բերման են ենթարկել նրանց եւ նրանց մասնակցությամբ նորանոր գողություններ են հայտնաբերվել:Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:











