«Ոչ գենդերային այլասերմանը» նախաձեռնությունը պահանջում է չեղյալ հայտարարել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ սկանդալային օրենքը, որը հայտնի է որպես գենդերի մասին օրենք, որը, ըստ օրենքի հակառակորդների, այն այլասերություն է տարածում եւ միասեռականությունը անուղղակիորեն օրինականացնող  օրենք է։

Այս պահանջով վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակը նախաձեռնության անդամները այսօր՝ հոկտեմբերի 16-ին անցկացրած բողոքի երթի ավարտին հանձեցին կառավարություն։

Կազմակերպության անդամների խոսքով, որքան կարևոր են թալանվող հանքերը, նույնքան կարևոր են նաև մեր բարոյական արժեքները թալանող օրենքները։

Երթին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ եւ հոգեւորականներ։

Նախաձեռնության անդամներն ամբողջ երթի ժամանակ վանկարկում էին` «պաշտպանենք մեր արժեհամակարգը», «հանուն հայ ընտանիքի», «հանուն մեր երեխաների», «ոչ գենդերային օրենքին», «ոչ պղծությանը», «ոչ այլասերմանը», «հայը չի վաճառվում»:

«Ես չեմ կարծում, որ լինի պարզ հավաքարար, թե պաշտոնյա, կամենա, որ իր աղջկա կամ իր տղան մի օր եկեղեցի մտներ մեկ տղայի կամ մեկ աղջկա հետ եւ միասեռ ամուսնություն իրականացներ» ,- ասաց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, որը նույնպես մասնակցում էր երթին։