«Նախախորհրդարանը» պատրաստել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է հոկտեմբերի 15-ին Կոմիտաս պողոտայի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետին հարող Տիգրանյան փողոցում «Բոյկոտենք «Երևան սիթի» սուպերմարկետները» ակցիայի ժամանակ ակտիվիստների դեղին գլխարկով անձը վնասում է «Նախախորհրդարանի» բարձրախոսը։

Բացի դրանից՝ անհայտ անձին դանակով պատռել են Նախախորհրդարանի միկրոավտոբուսի և Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի բոլոր անիվները: