Չելյաբինսկի երկրամասում գտնվող Չեբարկուլ լճի հատակից դուրս են բերել մոտ 570 կգ կշռող երկնաքարի բեկոր: Այդ աշխատանքները կազմակերպել է «Ալուետ» ընկերությունը: Չելյաբինսկի համալսարանի փորձագիտության եւ նորարարության կենտրոնի տնօրենը նշել է, որ երկնաքարն ունի արտաքուստ տարբերվող հատկանիշներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բեկորը բաժանավել է առնվազն երեք խոշոր մասերի: Հստակ քաշը որոշել հնարավոր չի եղել, քանի որ բոլոր կշեռքները փչացել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ տարված աշխատանքների արդյուքում ջրասուզկաները հայտնաբերել էին մոտ  12 բեկորներ՝ 837 գրամից մինչեւ 21,5 կիլոգրամ քաշով: Դրանք փոխանցվել են գիտնականներին՝ նկարագրելու եւ ուսումնասիրելու:

Հիշեցնենք, որ երկնաքարը Երկրի մթնոլորտը հատել էր այս տարվա փետրվարի 15-ին եւ պայթելով՝ բաժանվել բազմաթիվ կտորների: